ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԿՈՄՊՐԵՍՈՐՆԵՐ (ԻՏԱԼԻԱ)

ՄԵՐ ԿՈՄՊՐԵՍՈՐՆԵՐԸ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ՏՆՏԵՍՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԵՆ ԱԳԼՃԿ–Ի ՀԱՄԱՐ

Ավտոգազալցակայաններում տեղադրման և օգտագործման համար նախատեսված սեղմված բնական գազի իտալական FORNOVO GAS W – մխոցային կոմպրեսորը նորագույն տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ստանալ կոմպակտ, երկարակյաց, էներգոարդյունավետ և ճկուն լուծում։ Ձեր ավտոգազալցակայանը կլինի ամենաարդյունավետը Ձեր բոլոր մրցակիցների մեջ։ Գազալցակայանում սեղմված գազի կոմպրեսորը տեղադրվում է իր իսկ սեփական հենոցի վրա, հարմար է սպասարկման համար և լավագույնս հավասարակշռված է։

ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԱԳԼՃԿ ՑԱՆՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆՔ և ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԿՈՄՊՐԵՍՈՐ՝ ԳԻՆ —ՈՐԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՆԻՄԱԼ ԾԱԽՍԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ

Սեղմված բնական գազի սարքավորման մխոցների անքսուք (անյուղ) կառուցվածքը թույլ է տալիս բացառել յուղի ներթափանցումը անմիջականորեն մեթանի լիցքավորման համակարգ գազալցակայանում ։ Յուղի բացակայությունը գազի մեջ դրական ազդեցություն է ունենում մեքենայի շարժիչի և գազաբալոնային սարքավորումների վրա։ Սա թույլ է տալիս կոմպրեսորային սարքավորումները երաշխավորված շահագործել մեթանային կայաններում ՝ ԱԳԼՃԿ–ներում։ Ավտոմեքենայի շարժիչը ՖորնովոԳազ բնական գազի ԱԳԼՃԿ–ում լիզքավորվելուց հետո, նույնիսկ բացասական ջերմաստիճանային պայմաններում, աշխատում է ավելի լավ ի շնորհիվ յուղի գոլորշու բացակայության։

Իտալական FORNOVO GAS մեթանային կոմպրեսորի կառուցվածքը, ի տարբերություն նմանատիպերի, նախատեսում է կոմպրեսորի աստիճանների լիցքաթափում՝ ինչը թույլ է տալիս նվազեցնել սարքավորման եզրաչափքը և նվազեցնել ծանարբեռնվածությունը մեթանային կոմպրեսորի մեխանիկական մասերի վրա։ FORNOVO GAS ԱԳԼՃԿ մեթանային կայանների գազային սեղմման սարքավորումներում իրագործված են առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են կայանի օպտիմալ արտադրողականություն, մաքսիմալ ճկունություն և կցակառույցի հնարավորություն։ Ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են կարևոր տեխնոլոգիական և կոնստրուկտորական բարելավումներ։

Թրթռումի (վիբրացիա) ցածր մակարդակը հասանելի է դարձել արտադրության բարդ տեխնոլոգիաների կիրառման և գազաշարժիչային վառելիքի կոմպրեսորի ներքին բաղադրիչների հավասարակշռման շնորհիվ, որը իր հերթին հնարավորություն է տալիս չիրականցնել ամբողջ սարքավորման արտաքին հավասարակշռում։

Ուղիղ միացում շարժիչ– կոմպրեսոր (առանց փոկանիվների), այսպիսի միացման արդյունքում ունենում ենք պտտվող մասերի մինիմալ սպասարկման կարիք և կոմպրեսորի մաքսմիմալ թերմոդինամիկ արդյունավետություն։ Յուղ – գազ միջավայրերի բաժանում (կոմպրեսորի մխոցները առանց քսուք են)։ Մխոցակոթի խտարարների երկակի համակարգի շնորհիվ սեղմված գազը ամբողջովին մեկուսացված է քսայուղերից։ Այս համակարգը, մխոցների քսայուղի բացակայության հետ մեկտեղ, ճնշման տակ ապահովում է յուղի մինիմալ հնարավոր պարունակություն սեղմված գազում, որն իր հերթին երաշխավորում է ավտոմեքենայի շարժիչի օպտիմալ աշխատանք և արտանետվող գազերի մաքսիմալ մաքրություն

Կրկնակի գործողության մխոցներ (միայն DA 300), աղմուկի մակարդակը սարքավորման մակերևույթից 1 մետր հեռավորության վրա ցածր է քան 75 dB (A) ։ FORNOVO GAS կոմպրեսորները և GasVector կոմպրեսորային մոդուլները թողարկվում են ապրանքի նկատմամբ ընդհանուր պահանջներին և կոնկրետ օբյեկտների համար պատվիրատուների անհատական կարիքներին համապատասխան։ SA200 և DA300 կոմպրեսորների աշխատանքային դիապազոնը կազմում է 22–ից մինչև 400կՎտ դրվածքային հզորություն։ SA200 և DA300 սերիաների կոմպրեսորները առանց որևէ ընդհանուր դասավորվածության փոփոխության կարող են գործարկվել 22 կՎտ մինչև 55կՎտ (SA200) և 55կՎտ մինչև 400կՎտ (DA300) հզորությամբ էլեկտրաշարժիչներով։ Այս հատկանիշները թույլ են տալիս բավարարել տարբեր պահանջներ արտադրողականության նկատմամբ, որի ավելացման համար բավարար է փողարինել մխոցների գլանները, մխոցները և անհրաժեշտության դեպքում տեղադրել ավելի հզոր շարժիչ։

    ԿԱՏԱՐԵՔ ՀԱՐՑՈՒՄ ԱԳԼՃԿ–Ի ԿԱՄ ԿՈՄՊՐԵՍՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ!