ՄԵՐ ԿՈՄՊՐԵՍՈՐՆԵՐԸ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ՏՆՏԵՍՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԵՆ ԱԳԼՃԿ–Ի ՀԱՄԱՐ
Ավտոգազալցակայաններում տեղադրման և օգտագործման համար նախատեսված սեղմված բնական գազի իտալական FORNOVOGAS W – մխոցային կոմպրեսորը նորագույն տեխնոլոգիա է, որը թուլ է տալիս հասնել կոմպակտության, երկարակեցության, արդյունավետության, էներգոարդյունավետության և ճկունության։ Ձեր ավտոգազալցակայանը կլինի ամենաարդյունավետը Ձեր բոլոր մրցակիցների մեջ։ Գազալցակայանում սեղմված գազի կոմպրեսորը տեղադրվում է իր իսկ սեփական հենոցի վրա, հարմար է սպասարկման համար և լավագույնս հավասարակշռված է։
DA300 – ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԿՈՄՊՐԵՍՈՐՆԵՐ (ԻՏԱԼԻԱ)
Մեթանային կայաններում (ԱԳԼՃԿ) FORNOVO GAS (ԻՏԱԼԻԱ) մեթանի կոմպրեսորների կիրառումը հիմնավորված է նրանով, որ դրանք անքսուքային են և ունեն էլեկտրական էներգիայի ծախսի լավագույն ցուցանիշները։ Մեթանային կայանում 1 մ3 սեղմման համար էներգետիկ ծախսը կարող է կազմել մոտավորապես 0.16 կՎտ-ից մինչև 0.22 կՎտ, ինչը հանդիսանում է ԱԳԼՃԿ –ների կոպրեսորային սարքավորումների բոլոր արտադրողների մեջ լավագույն ցուցանիշը։
Կրկնակի գործողության մխոցներ (միայն DA 300),աղմուկի մակարդակը 75 dB (A)–իցցածր է սարքավորման մակերևույթից 1 մետր հեռավորության վրա։ FORNOVOGAS կոմպրեսորները և GasVector կոմպրեսորային մոդուլները թողարկվում են ապրանքի նկատմամբ ընդհանուր պահանջներին և կոնկրետ օբյեկտների համար պատվիրատուների անհատական կարիքներին համապատասխան։ SA200 և DA300 կոմպրեսորների աշխատանքային դիապազոնըկազմումը22–ից մինչև 400կՎտ դրվածքային հզորություն։ SA200 և DA300 սերիաների կոմպրեսորները առանց որևէ ընդհանուր դասավորվածության փոփոխության կարող են գործարկվել 22 կՎտ մինչև 55կՎտ (SA200) և 55կՎտ մինչև 400կՎտ (DA300) հզորությամբ էլեկտրաշարժիչներով։ Այս հատկանիշները թույլ են տալիս բավարարել տարբեր պահանջներ արտադրողականության նկատմամբ, որի ավելացման համար բավարար է փոխարինել մխոցների գլանները, մխոցները և անհրաժեշտության դեպքում տեղադրել ավելի հզոր շարժիչ։
ՄԵՆՔ ԱԳԼՃԿ ՑԱՆՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆՔ և ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԿՈՄՊՐԵՍՈՐ՝ ԳԻՆ —ՈՐԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՆԻՄԱԼ ԾԱԽՍԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ
Իտալական FORNOVO GAS մեթանային կոմպրեսորի կառուցվածքը, ի տարբերություն նմանատպերի, նախատեսում է կոմպրեսորի աստիճանների լիցքաթափում՝ ինչը թուլ է տալիս նվազեցնել սարքավորման եզրաչափքը և նվազեցնել ծանարբեռնվածությունը մեթանային կոմպրեսորի մեխանիկական մասերի վրա։ FORNOVO GAS ԱԳԼՃԿ մեթանային կայանների գազային սեղմման սարքավորումներում իրագործված են առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են կայանի օպտիմալ արտադրողականություն, մաքսիմալ ճկունություն և կցակառույցի հնարավորություն։ Ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են կարևոր տեխնոլոգիական և կոնստրուկտորական բարելավումներ։
Սեղմված բնական գազի սարքավորման մխոցների անքսուք (անյուղ) կառուցվածքը թույլ է տալիս բացառել յուղի ներթափանցումը անմիջականորեն մեթանի լիցքավորման համակարգ գազալցակայանում։ Յուղի բացակայությունը գազի հետ դրական ազդեցություն է ունենում մեքենայի շարժիչի և գազաբալոնային սարքավորումների վրա։ Սա թույլ է տալիս կոմպրեսորային սարքավորումները երաշխավորված շահագործել մեթանային կայաններում ՝ ԱԳԼՃԿ–ներում։ Ավտոմեքենայի շարժիչը ՖորնովոԳազ բնական գազի ԱԳԼՃԿ–ում լիզքավորվելուց հետո, նույնիսկ բացասական ջերմաստիճանային պայմաններում, աշխատում է ավելի լավ ի շնորհիվ յուղի գոլորշու բացակայության.
Թրթռումի (վիբրացիա) ցածր մակարդակը հասանելի է դարձել արտադրության բարդ տեխնոլոգիաների կիրառման և գազաշարժիչային վառելիքի կոմպրեսորի ներքին բաղադրիչների հավասարակշռման շնորհիվ, որը իր հերթին հնարավորություն է տալիս չիրականցնել ամբողջ սարքավորման արտաքին հավասարակշռում։
DA300 – ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻԿՈՄՊՐԵՍՈՐՆԵՐ (ԻՏԱԼԻԱ)
Ուղիղ միացում շարժիչ– կոմպրեսոր (առանց փոկանիվների), այսպիսի միացման արդյունքում ունենում ենք պտտվող մասերի մինիմալ սպասարկման կարիք և կոմպրեսորի մաքսմիմալ թերմոդինամիկ արդյունավետություն։ Յուղ – գազ միջավայրերի բաժանում (կոմպրեսորի մխոցները առանց քսուք են)։ Մխոցակոթի խտարարների երկակի համակարգի շնորհիվ սեղմված գազը ամբողջովին մեկուսացված է քսայուղերից։ Այս համակարգը, մխոցների քսայուղի բացակայության հետ մեկտեղ, ճնշման տակ ապահովում է յուղի մինիմալ հնարավոր պարունակություն սեղմված գազում, որն իր հերթին երաշխավորում է ավտոմեքենայի շարժիչի օպտիմալ աշխատանք և արտանետվող գազերի մաքսիմալ մաքրություն