GV CITY – ՄԻՆԻ ԱԳԼՃԿ, ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՄԻՆԻ ՄԵԹԱՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ

GV CITY–ն իրենից ներկայացնում է գործարանային պատրաստվածության կոմպակտ մոդուլային շինություն  գազի սեղմման և ավտոմեքենաների լիցքավորման համար, նախատեսված է վառելիքի լիցքավորման կետում, մեթանային լցակայանում կամ շարժիչային հեղուկ վառելիքի սովորական ավտոլցակայաններում տեղադրման համար։ Գազվեկտոր Սիթի բեռնարկղը միանում է ցանկացած ճնշմամբ գազատարի և ապահովում ցանկացած անհրաժեշտ արտադրողականություն։

Ունի ինքնակիր կառուցվածք, հարմար է տեղափոխման համար, տեղադերված է մետաղական բեռնարկղում։ Այս տարբերակը երաշխավորում է մաքսիմալ անվտանգություն, տեղակայման արագություն, կոմպակտություն, աղմուկի ցածր մակարդակ և դյուրին սպասարկում։ Համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները կարող են տեղակայվել շինության ներսում։

Նախագծված է անմիջապես ձեռնարկությունների տարածքներում, ավտոբուսային հավաքակայաններում, գործարաններում տեղադրման համար՝ սեփական տրանսպորտային միջոցների լիցքավորման նպատակով։ Նաև Գազվեկտոր Սիթին կարող է տեղադրվել ավտոմոբիլային գործարաններում՝ մեթանով աշխատող ավտոմեքենաների և դրանցշարժիչների փորձարկման նպատակով։

Gasvector City–ն ունի իր կազմում կոմպրեսոր, գազային կուտակիչների բլոկ, հովացման համակարգ, անվտանգության, կարգավորման և վերահսկողության համակարգ, խողովակաշար և կցամասեր, էլեկտրական/կառավարման վահանակ և այլ անհրաժեշտ բաղադրիչ մասեր։

GASVECTOR City – Կոմպրեսորային մոդուլ կորպորատիվ մեթանային լիցքավորման կայանների համար

FORNOVO GAS (Իտալական արտադրության) – ջրային հովացմամբ W ձև կոմրպրեսորի հիմքով։ Օգտագործվում է նախևառաջ վառելիքի լիցքավորման կետերում, մասնավոր մեթանային լցակայաններում ԱԳԼՃԿ (Ավտոգազալիցքավորման ճնշակայան), որոնք աշխատում են սեղմված բնական գազով (CNG)։

Գազվեկտոր կոմպրեսորային մոդուլը գազալցակայանի համար տեղակայվում է հատուկ մետաղական շինության (բեռնարկղային տիպի) մեջ, իր մեջ ներառում է ՝ ջրային հովացմամբ մեթանային կոմրպրեսոր SA200-DA300 11կՎտ մինչև 400կՎտ հզորությամբ։ Գազվեկտոր Սիթին ԱԳԼՃԿ – ում կարող է ապահովել 20–ից մինչև 300 խմ արտադրողականություն 250բար ելքային ճնշմամբ։ Ավելի բարձր արտադրողականության անհրաժեշտության դեպքում իտալական ՖորնովոԳազ գործարանը առաջարկում է GASVECTOR լուծումը 55-ից 400կՎտ հզորությամբ և մինչև 5000 խորանարդ մետր/ ժամ արտադրողականությամբ։

    ԿԱՏԱՐԵՔ ՀԱՐՑՈՒՄ ԱԳԼՃԿ–Ի ԿԱՄ ԿՈՄՊՐԵՍՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ!